Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլյոթյան շնորհավորանքը կանանց

Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլյոթյան շնորհավորանքը կանանց
07.04.2014 | 17:32

Հայաստանի արժանապատիվ մայրերին

Մայրությունն՝ այն էլ հայոց աշխարհի, ամենանվիրական առաքելությունն է:
Իր հանգանակի մեջ է հավաքում սերը, հույսը, հավատքը, արդարությունն ու իրական ժառանգությունը՝ կենդանի կապը սերունդների միջև, առանց որի կյանքի շրջանը կավարտվի:
Սիրելի հայրենակիցներ` ձեզ շնորհավորելու հետ մեկտեղ, մաղթում եմ այն հեռանկարն ու գիտակցությունը, որ ձեր դիմաց կանգնած տղամարդիկ էապես կգնահատեն, կհարգեն ու կսիրեն ձեզ՝ Աստծու տված ամեն օր:
Եվ կենացներից անդին:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

7 ապրիլի, 2014թ.
Երևան

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ